News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի կողմից հաստատվել եւ ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ  9-րդ կայազորային քննչական բաժնում քննված եւ մեղադրական եզրակացությամբ ստացված քրեական գործը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ N զորամասի հրամանատար Ա.Ս.-ն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը 2018 թվականի փետրվար ամսին զորամասի սպաներ Ա.Բ.-ի, Խ.Չ.-ի, Ա.Հ.-ի, Ա.Ս.-ի եւ Է.Գ.-ի միջոցով կազմակերպել է զորամասին հատկացված դիզելային վառելիքի վատնումը եւ նրանց դրդել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ ագրեգատների աշխատանքային թերթիկներում կատարել կեղծ գրառումներ, իբր նշված ագրեգատների շարժիչները շահագործվել են ծանրաբեռնված աշխատանքային ռեժիմով, որին վերջիններս համաձայնել են։ Կատարված կեղծիքների արդյունքում 2018 թվականի փետրվարից մինչեւ հունիսն ընկած ժամանակահատվածում N զորամասից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 8.856.000 ՀՀ դրամ արժողության 24.000 լիտր դիզելային վառելիք եւ իրացվել։

Նշված հանցավոր արարաքները կատարելու համար  կատարելու համար N զորամասի հրամանատար Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Սպա Ա. Ս.-ին եւ ավագ ենթասպա Է.Գ.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Սպաներ Ա.Բ.-ին Խ. Չ. -ին Ա. Հ. -ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Սերժանտ Հ.Ա.-ին եւ շարքային Կ. Ս.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Առաջադրված մեղադրանքներում բոլորն իրենց մեղավոր են ճանաչել, իսկ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրակոցներ Երևանում. բերման ենթարկվածը հայտնել է, որ կրակողն ինքը չի եղել
Ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել...
Արագածոտնում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված քրգործերն ավելացել են 40 տոկոսով. Դատախազություն
Ըստ այդմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսներին առերեւույթ կոռուպցիոն…
Բրազիլիայի տված օրդերով ձերբակալվել է իտալական մաֆիայի տխրահռչակ պարագլխի որդին
Դիզայներական պայուսակները դարձել են կողոպտիչների խմբի սիրելի թիրախը
Լիվերպուլից Թոմաս Մեյը, Վինսենթ Բալը եւ Ջոն Բարլոուն ազատազրկման են ենթարկվել տներ թալանելու կազմակերպված հանցավորության համար․․․
Ոստիկանները Վայոց ձորում ապօրինի վարձատրության դեպք են բացահայտել
Ըստ նախնական տվյալների` ամուսնու լեղապարկի վիրահատության համար պացիենտի կինը հուլիսի 2-ին բուժմիավորման դրամարկղ վճարել է․․․
Արմավիրի ոստիկանները բացահայտել են Ջանֆիդա գյուղում տեղի ունեցած դանակահարությունը
Տուժողը թաքցրել է դեպքի իրական հանգամանքները. բժիշկներին հայտնել է, թե վերքերը տանն է ստացել՝ անփութության․․․
Ամենաշատ