News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Meteo France օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ հունիսյան շոգերի ժամանակ օդի ջերմաստիճանն երկրի պատմության մեջ առաջին անգամ հասել էր 46 աստիճանի ըստ Ցելսիուսի, ոչ թե 45.9-ի, ինչպես հայտնել էին ավելի վաղ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հունիսի վերջին Ֆրանսիայում գրանցվել էր արտասովոր շոգ եղանակ: Այդ ամսվա վերջին շաբաթում գրանցվել էր ամենաբարձր ջերմաստիճանը՝ սահմանելով բացարձակ ռեկորդ: Սկզբում գրանցվել էր 44.3 աստիճանն ըստ Ցելսիուսի երկրի հարավ-արեւելքում, այնուհետեւ ջերմաստիճանը բարձրացել էր՝ հասնելով 45.1 աստիճանի միեւնույն տարածքում: Ավելի ուշ հաղորդվել էր, որ հունիսի 28-ին երկրի մեկ այլ հատվածում գրանցվել էր օդի ամենաբարձր ջերմաստիճանը Ֆրանսիայի օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ պատմության մեջ՝ 45.9 աստիճան:

Սակայն այժմ օդերեւութաբանները նշում են, որ հունիսի 28-ին օդի ջերմաստիճանը Ֆրանսիայում հասել է անգամ 46 աստիճանի ըստ Ցելսիուսի:

«Ֆրանսիայում գրանցված նոր բացարձակ ռեկորդը պաշտոնապես կազմում է 46.0 աստիճան»,-նշվում է երկրի օդերեւութաբանական ծառայության կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ