News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել օպերատիվ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը: ԱԻՆ–ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես:

Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախարար Ցոլակյանը ներկայացրել է հանրապետությունում առկա իրավիճակը: Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ եւ այլն:

Նախարարը, կարեւորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտել է արդյունավետ աշխատանքի կարեւորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ` համագործակցված աշխատանքի եւ ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում:

Արդյունավետ քննարկում է ծավալվել հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվել է յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարեւորությունը: Ֆելիքս Ցոլակյանը շեշտել է հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ եւ անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի եւ հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ:

Նախարարը շեշտել է, որ ԱԻ նախարարությունն ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարեւոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները: Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարեւոր է Սեւանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը:

Նախարար Ցոլակյանն առաջարկել է ԱԻ նախարարության, ոստիկանության եւ «Սեւան ազգային պարկի» համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը: Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ եւս, որի արդյունքում որոշում է կայացվել տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ