News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԻՀՊԿ-ն հայտնել է  միջազգային ծովային կանոնների խախտման կապակցությամբ Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին, հաղորդում է  ԻՌՆԱ-ն:

Բրիտանական Stena Impero նավթային լցանավը ուրբաթ միջազգային կանոնների խախտման կապակցությամբ Հորմոզգան նահագի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով կալանվել է Հորմուզի նեղուցում, նշվում է ԻՀՊԿ հաղորդագրությունում:

«Լցանավին ուղեկցել են մինչեւ ափ՝ անմհրաժեշտ ստուգումնրն անցակցնելու համար», -ասվում է հայտարարությունում:

ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ նավում կարող են երեք ռուս նավաստիներ գտնվել:

Շվեդական Stena Bulk բեռնափոխադրման ընկերությունը, որին պատկանում է  լցանավը հայտնել է, որ անձնակազմի հետ հնարավոր չէ կապ հաստատել: Նավի սեփականատիրոջ տվյալներով՝ լցանավը Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կալանվել է մոտ 16:00-ին:  Stena Bulk-ում հավելել են, որ լցանավն ուղեւորվում էր սաուդյան Էլ Ջուբայլ նավահանգիստ՝ պահպանելով նավագնացության կանոնները եւ միջազգային նորմերը:

Ընկերությունից հայտնել են, որ Stena Impero-ում գտնվում է 23 նավաստի: Հավելել են նաեւ, որ բացի ռուսներից նավում կան Հնդկաստանի, Լատվիայի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ:

Ընկերության ներակայցուցիչ Ուիլ Մարքսը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Stena Bulk-ը եւ նավը կառավարող Northern Marine Management  ընկերությունը կալանման ժամանակ նավից տուժածների մասին տեղսեկություններ չեն ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ