News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը էմոյականները սատանայապաշտական ծեսեր են իրականացրել: Նա կոչ է արել առանց անհանգստանալու գնալ եւ մաքրել գերեզմանաքարերը եւ լինել առավել ուշադիր:

«Այսօր տեղեկացա որ նուբարաշենի գերեզմանատանը գերեզմանաքարերի հետեւի մասով մոմեր են թափված: Այցելեցի ու տեսա որ գերեզմանատան մի ծայրից մինչեւ ներքեւ գերեզմանաքարերի հետեւի մասերը մոմեր են թափված: Իմացա նաեւ, որ օրեր առաջ մի խումբ կապիշոններով մարդիկ գնացել են այդ ուղղությամբ:

Համադրելով այս ամենը նրանք հավանաբար էմոյականներ են եղել, որոնք ինչ-որ սատանայապաշտական ծեսեր են կատարել գերեզմաններում:

Սիրելի բարեկամներ, առանց անհանգստանալու գնացեք մաքրեք Ձեր հարազատների գերեզմանաքարերը եւ եղեք առավել ուշադիր»,-գրել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ