News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չիկագոյում մոր արգանդից կտրված փոքրիկի ընտանիքին ավելի քան 300 հազար դոլարի չափով  հաշիվ են ներկայացրել՝ սպանության կասկածյալի եւ զոհի բուժման համար, հաղորդում է Fox News-ը:

Հաշիվը ներկայացվել է Օուք Լոնում Քրիստոսի պաշտպանի բշժկական կենտրոնի կողմից, որտեղ բուժում էին փոքրիկին եւ կասկածյալներից մեկին՝ 46-ամյա Կլարիս Ֆիգեյրին: Վերջինս  մոլորության մեջ էր գցել հիվանդանոցի անձնակզմին՝ ասելով, որ ինքը  երեխայի մայրն է: Ավելի ուշ փոքրիկը մահացել էր հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ ապրիլին Չիկագոյում հրեշավոր սպանություն էր կատարվել. 46-ամյա Ֆիգեյրան 26-ամյա  դստեր հետ անվճար մանկական հագուստ փոխանցելու պատրվակով բնակարան էին հրավիրել 19-ամյա հղի Մառլեն Օչոա Լոպեսին եւ մսագործի դանակով նրա արգանդից կտրելով  հանել էին երեխային:

Երեխային հոսպիտալացրել էին այն բանից հետո, երբ կասկածյալները զանգահարել էին 911 ծառայություն եւ հաղորդել, որ փոքրիկը չի շնչում:

Կանանց առաջին աստիճանի սպանության մեղադրանքներ են ներկայացվել՝ առեւանգնման եւ մարդու անդամահատման հետ կապված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ