News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վենետիկի ոստիկանությունը Ռիալտոյի կամուրջին երկու գերմանացի զբոսաշրջիկներին սուրճ եփելու ժամանակ  կալանավորել է, հաղորդում է  BBC News-ը:

Նշվում է, որ զբոսաշրջիկների այդ արարքի մասին ոստիկանությանը հայտնել է անցորդներից մեկը:

32 եւ 35 տարեկան զբոսշրջիկներին ներկայացվել է 950 եվրոյի չափով տուգանք: Նրանց նաեւ խնդրել են հեռանալ քաղաքից:

Վերջերս Վենետիկում օրենքներ էին ընդունվել, որոնք վերաբերում էին հանրային վայրերում կարգի խախտումներին:

Մասնավորապես խոսքը պիկնիկների անցկացման եւ հանրային վայրերում շորտեր հագնելու արգելքի մասին է:

Ռիալտոյի կամուրջը  Վենետիկի Մեծ ջրանցքի 4 հնագույն կամուրջներից մեկն է:

Ամեն տարի Վենետիկ է այցելում 30 մլն զբոսաշրջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ