News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բրիտանական Stena Impero լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամները պետք է մնան նավում մինչ  անվտանգության վերաբերյալ հետաքննության ավարտը: Այս մասին հայտարարել է Հորմոզգանի նավահանգիստների եւ նավագնացության  կազմակերպության տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Անձակազմում 18 հնդիկներ են եւ 5 մարդ Ռուսաստանից, Ֆլիլիպիններից եւ Լատվիայից», - նշել է նա:

Հուլիսի 19-ին ԻՀՊԿ-ն կալանել է բրիտանական Stena lmpero նավթային լցանավը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում:

Իրանական գործակալությունը նշում է, որ կալանման պատճառը լցանավի բախումն է ձկնորսական նավի հետ:

Ավելի վաղ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն Իրանին զգուշացրել էր  «լուրջ հետեւանքների» մասին , եթե բրիտանական լցանավի կալանման հետ կապված իրավիճակն արագ չկարգավորվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ