News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյի հասցեին հերթական հարձակման ժամանակ  իրեն համեմատել է Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածու Բորիս Ջոնսոնի հետ, հաղորդում է Independent-ը:

«Կարծում եմ, որ մենք հիանալի հարաբերություններ կունենանք», - ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ  Բրիտանիայի Պահպանողական կուսակցության անդամների քվեաարկության արդյունքները ստանալուց մի քանի օր առաջ Թրամփը հայտնել էր, որ ավելի վաղ զրուցել է Բորիս Ջոնսոնի հետ:

«Ինձ դուր է գալիս Բորիս Ջոնսոնը», -ասել է նա՝ ընդգծելով, որ Մեյը  «վատ աշխատանք» է արել բրեքսիտի հետ կապված:

«Կարծում եմ, որ Բորիսը կկարգավորի դա: Շատերն ասում են, որ Ջոնսոնը այլ տեսակի տղա է», - ասել է ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ