News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ցուցարարների գլխավորությամբ հազարավոր պուերտոռիկացիներ նվագելով թմբուկների վրա եւ երգելով շարժվել  են նահանգապետ Ռիկարոդ Ռոսեոլոյի նստավայրի ուղղությամբ՝ պահանջելով նրա հրժարականը,  հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ բնակիչների վրդովմունքը առաջացել է բազմաթիվ վիրավորական հաղորդագրությունների արտահոսքից, որոնցում Ռոսելոն եւ նրա խորհրդականները փոխանակվում են կնատյաց եւ հոմոֆոբ բնույթի  մեմերով եւ մեկնաբանություններով, ինչպես նաեւ գաղտնազերծված տեղեկություններով:

Հաղորդագրությունների արտահոսքը Telegram-ում հրապարակվել է շաբաթ՝ Ռոսելոյի դժբախտություններին ավելացնելով կոռուպցիայի դաշնային հետաքննության շրջանակում ամերիկյան ՀԴԲ կողմից նրա երկու աշխատակիցների կալանավորումները:

Նշվում է, որ ավելի վաղ հրաժարական էր տվել Ռոսելոյի մամուլի քարտուղար Դենիզ Փերեսը, որը հայտարարել էր, որ չի ցանկանում, որ իր որդու ներկայության ժամանակ իրեն կոռումպացված անվանեն:

Պուերտո Ռիկոյում բողոքի ակցիաները տեղի են ունենում 2017 թ. ավերիչ փոթորիկց եւ սնանկացումից հետո, որոնք առանց այդ էլ հարվածել են երկրի փխրուն տնտեսությանը:

Չորեքշաբթի բողոքի ակցիաներին մասնակցել է  հայտնի փոփ երգչուհի Ռիկի Մարտինը, սակայն այդ օրը ոստիկանությունը ցրել էր ցուցարարներին՝ արցունքաբեր գազ օգտագործելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ