News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անհայտ հաքերները կոտրել են Լոնդոնի Սքոթլանդ Յարդի թվիթերյան հիմնական էջը, տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ  էջն ունի ավելի քան 1.2 մլն բաժանորդ եւ օգտագործվում է ճգնաժամային իրավիճակներում շտապ տեղեկություններ տեղադրելու համար։

Չարտոնված թվիթների շարքի մասին հայտնի դարձավ ուրբաթ երեկոյան, երբ Լոնդոնի ոստիկանության էջում հայտնվեցին ծիծաղելի, վիրավորական եւ տարօրինակ բովանդակությամբ տեղեկություններ։

Լոնդոնի ոստիկանության ներկայացուցիչ Ռոյ Սմիթը էջի բաժանորդներին խնդրել է անտեսել ցանկացած թվիթ, մինչեւ որ Սքոթլանդ Յարդը չհակադարձի գրոհին։

Գրոհը կատարվել է տեղի ժամանակով ժամը 23.16-ին եւ տեւել 40 րոպե։ Այդ նույն ժամանակ Սքոթլանդ Յարդի մամուլի ծառայությունն անհապաղ սկսել է հեռացնել հայտնված հաղորդագրությունները։

Ոստիկանությունում ասել են, որ Սքոթլանդ Յարդի անձնական IT ենթակառուցվածքը հաքերային գրոհի չի ենթարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ