News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նյութերի պատճենները դատավորին  փոխանցելուց հետո անմիջապես խուզարկեցին դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:

«Այն բանից հետո, երբ մենք դա ներկայացրեցինք Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում իրականացվեց խուզարկություն եւ առգրավվեց ամեն ինչ, ինչ կապված էր Քոչարյանի գործի հետ, այդ թվում՝ մեր միջնորդությունը, եւ հիմա սրանից հետո ինչ-որ մեկը պիտի ասի, որ Դավիթ Գրիգորյանի հետ տեղի ունեցածը կապ չունի՞ պարոն Քոչարյանի գործի հետ: Ոչ միայն կապ ունի, այլ ուղղակի բխում է պարոն Քոչարյանի գործից՝ դրանից բխող բոլոր հետեւություններով»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ իրենք խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունը ներկայացրել են դեռեւս հունիսի 27-ին, սակայն այն մինչև այժմ չի քննվել:

«Դեռեւս հունիսի 27-ին մենք միջնորդություն ենք ներկայացրել առաջին ատյանի դատարան, որ խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով: Կալանավորված յուրաքանչյուր ոք իրավունք ունի դիմելու գրավ կիրառելու միջնորդությամբ, եւ դատարանը պիտի կիրառի գրավ, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ: Անցել է 24 օր, դեռ մեր միջնորդությունը չի քննվել: Այնինչ Քրեական օրենսգրքի 102 հոդվածի երկրորդ մասում  ասված է, որ միջնորդությունները եւ պահանջները պետք է քննվեն անմիջապես, դրանք ներկայացվելուց հետո, այսինքն` օրենքն ասում է մի բան, պարոն Քոչարյանի նկատմամբ իրականացվում է բոլորովին ուրիշ բան: Եվ հասկանալի չէ, թե որ երկրի օրենսգրքով է մեզ մոտ կատարվում այս ամենը, կամ թե ինչ դատավարություն է իրականացվում: Հիմա պատճառաբանում են, ասում են՝ դատավոր Արմեն Դանիելյանը քրեական գործի նյութերը չի ուղարկում առաջին ատյանի դատարան, որպեսզի Դավիթ Գրիգորյանը կարողանա քննել մեր միջնորդությունը, մենք ստիպված եղանք դիմել բոլոր ատյաններին՝ եւ Վճռաբեկ դատարան, եւ Վերաքննիչ դատարան, եւ առաջին ատյանի դատարան եւ ասացինք` կողմնորոշվեք, ի վերջո ո՞վ պիտի մեր այս միջնորդությունը քննի»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի խոսքով` Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող գործընթացները նունպես կապված են Քոչարյանի գործի հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում  հուլիսի 16–ին խուզարկություն է իրականացվել մի քաղաքացու հաղորդման հիման վրա  հարուցված քրեական գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Մայիսի 18-ին Դավիթ Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ, իսկ երկու օր անց որոշել էր Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործը կասեցնել  և դիմել Սահմանադրական դատարան։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, սակայն բեկանել էր Գրիգորյանի այս որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ