News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մադրիդի միջազգային օդանավակայանում ինքնաթիռի զուգարանում հայտնաբերվել է մումիացված սաղմ, տեղեկացնում է Daily Mail-ն։

Ոստիկանությունն ահավոր գտածոն հայտնաբերել է այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որը թռել էր Կուբայից, վայրէջք է կատարել Մադրիդում։

Ներկայում կատարվում են թեստեր՝ պարզելու, թե արդյոք սաղմը մարդկային է։

Ինչպես տեղեկացնում է իսպանական El Mundo պարբերականը, քննիչները կասկածներ ունեն պտղի վիճակի պատճառով։

Նշվում է, որ սաղմը փաթաթված է կտորի մեջ եւ թաքցվել է զուգարանի այն մասում, որտեղ սովորաբար կախված են թղթե սրբիչները։

Սաղմը հայտնաբերվել է  ոստիկանության կանխարգելիչ ստուգման ընթացքում։ Ավիաընկերության անվանումը, որին պատկանում է ինքնաթիռը, չի նշվում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ