News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ոստիկանները բերման են ենթարկել հուլիսի 16-ից հետախուզվող 38-ամյա մի տղամարդու: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվական բաժինը:

««Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, ոստիկանության Կումայրիի բաժնի ՊՊԾ ծառայողների ստացած տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների հետ, հուլիսի 19-ին, ժամը 22:40-ին, Ուջան գյուղի ռեստորանային համալիրներից մեկի մոտից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկվել 38-ամյա մի տղամարդ, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք»,- ասված է հաղորդագրությունում:

Տպել
Ամենաշատ