News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինը մեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի կողմից Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մեջ, տեղեկացնում է Daily Mail-ը։

Ըստ Քորբինի, ստեղծված իրավիճակում պետք է մեղադրել Թրամփին անցած տարի Իրանի հետ միջուկային ծրագրից դուրս գալու որոշման համար։

«Նախագահ Թրամփի որոշումը՝ խզել Իրանի հետ գործարքը, հանգեցրել է լիամասշտաբ կոնֆլիկտի ռիսկի... Լարվածությունը չեզոքացնելու եւ ծոցում պատերազմի սպառնալիքը լիցքաթափելու համար կենսականորեն անհրաժեշտ է վերականգնել պայմանագիրը միջուկային գործարքի մասին ՄԱԿ միջնորդությամբ»,- ասել է նա։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր Հորմուզի նեղուցում ուրբաթ գիշեր Stena Impero բրիտանական լցանավի կալանման մասին։ Իրանական ԶԼՄ-ների համաձայն՝ բրիտանական լցանավի կալանման պատճառը դրա բախումն էր ձկնորսական նավի հետ։

Ինչպես նշվում է ԻՀՊԿ հայտարարությունում, բրիտանական Stena Impero նավթային լցանավը կալանվել է միջազգային կանոնների խախտման հետ կապված, Խորմոզգան նահանգի նավահանգստային եւ ծովային կազմակերպության խնդրանքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ