News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերող ընկերությունների դիվերսիֆիկացված միջազգային  խումբը հուլիսի 19-20-ը Հայաստանի քաղաքներում կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված հանքագործի և մետաղագործի օրվան: Տոնական միջոցառումներին իր մասնակցությունն է ունեցել «ԳեոՊրոՄայնինգ»-ի ընկերության  նախագահ Ռոման Խուդոլիյը:

Ստորև ներկայացնում ենք նրա շնորհավորական խոսքը՝ ուղղված կոլեկտիվի անդամներին և ոլորտի աշխատողներին։

«Հարգելի՛ գործընկերներ,

շնորհավորում եմ Ձեզ՝ հանքագործի և մետաղագործի մասնագիտական տոնի առթիվ։

Այս տոնը միշտ եղել և մնում է հպարտանալու առիթ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված են այս դժվարին և խիզախ մասնագիտության մեջ։ Սա համարձակ և վճռական մարդկանց տոնն է, ովքեր նվիրված են իրենց գործին: Մենք, Ձեզ հետ միասին անցել ենք դժվար ուղի և դիմակայել բոլոր ճգնաժամային մարտահրավերներին։ Մենք հպարտանալու իրավունք ունե՛նք:

Մարդկային ներուժը հանդիսանում է գլխավոր ռեսուրսը՝ ժամանակակից աշխարհում: Հենց մարդկային գործոնն է հաղթանակ բերում 21-րդ դարի մրցակցային պայքարում: Այսօր լեռնահանքային արդյունաբերությունը շատ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, բյուջեի համալրման  կարևոր բնագավառներից մեկն է ՝ հանդիսանալով երկրի տնտեսության հիմքը: Բնագավառը աշխատանքով ապահովում է հազարավոր մարդկանց և հանդիսանում է պետական բյուջե հարկերի մուտքի հիմնական աղբյուրներից մեկը։

Այսօր լեռնահանքային արդյունաբերության բնագավառը արձագանքում է աշխարհի զարգացման դինամիկային և հարմարվում ժամանակի պահանջներին։

Մեզ հարկավոր է աշխատել ավելի արդյունավետ, ավելի բարձր արտադրողականությամբ։ Միայն կոլեկտիվի համախմբումը հնարավորություն կտա մեր ձեռնարկություններին շարունակել մնալ մրցունակ, պահպանել առաջատար դիրքերը, ապահովել բարձր և կայուն աշխատավարձեր և ավանդական սոցիալական պատասխանատվություն կրել հասարակության առջև։

Արդեն երկրորդ մասնագիտական տոնն է, որ ես տոնում եմ Ձեզ հետ միասին:  Ինձ համար մեծ պատիվ է լինել մասնագետների մեծ կոլեկտիվի մի մասնիկը, ովքեր լավ գիտեն իրենց գործը և հավատարիմ են ընտրած մասնագիտությանը։

Ձեր ամենօրյա դժվարին գործի համար, դիմելով Ձեզ շնորհակալության խոսքով, ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր նոր օր լի լինի հաղթանակներով և ձեռքբերումներով, որոնցով էլ հյուսվում են հաջողությունը և վստահությունը՝ ապագայի հանդեպ։

Ձեզ և Ձեր ընտանիքներին մաղթում եմ բարեկեցություն, կայունություն, առողջություն, սեր և հաջողություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ