News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի երկնքում Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու Բորիս Ջոնսոնի ծաղրանկարի պատկերով օդապարիկ է հայտնվել, հաղորդում է Reuters-ը:

Օդապարիկի հեղինակներին ոգեշնչել է «Փոքրիկ Թրամփը», որը պատկերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տակդիրով:

Նշվում է, որ «Բորիսին» բրիտանական խորհրդարանի շենքի դիմաց բաց են թողել Բորիս Ջոնսոնի քաղաքական ընդդիմախոսները:

Լոնդոնի նախկին քաղաքապետ Բորիս Ջոնսոնը վարչապետի պաշտոնի ֆավորիտներից է, նա կողմ է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերմանը՝ գործարքի կնքմամբ կամ առանց դրա այս տարվա հոկտեմբերի 31-ին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարեց իր հրաժարականի մասին 2 ամիս առաջ Բրեքզիթի հարցով փորձերի ձախողումից հետո: Նոր վարչապետի անունը հայտնի կլինի մյուս շաբաթ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ