News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 04
USD
413.45
EUR
433.09
RUB
4.17
Տեսնել լրահոսը

Էջմիածնում արդեն 3 օր է, ինչ գնդակահարում են ստերջացրած եւ չստերջացրած շներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  «Դինգո թիմ» կենդանիների իրավունքների պաշտպանության ՀԿ համակարգող Գոհար Մանուշակյանը:

«Երեք օր է Էջմիածնում շներին գնդակահարում են` առավոտյան 04:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, արդեն մոտ 10 դի ենք տեսել, միայն մի շուն է ողջ մնացել, մեզ  մոտ է. փորձում ենք բուժել: Կրակել են անգամ նորածին ձագեր ունեցող շանը: Մարդիկ երկու մեքենա են տեսել` առանց համարների արծաթագույն Mercedes եւ երկնագույն «Վոլգա 24»»,- ասաց նա:

Մանուշակյանը հավելեց, որ կատարվածի վերաբերյալ իրենք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, սակայն դեռ արձագանք չկա:

«Ասեմ ավելին, չեմ ուզում քաղաքականացնել, բայց վստահ եմ, որ սա հենց այնպես չի արվում»,- հավելեց նա:

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում նույնպես անդրադարձել է  դեպքին եւ հույս հատնել, որ  կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն:

«Սիրելի՛ համաքաղաքացիներ կամ պարզապես կենդանասերներ,

Արդեն երկրորդ օրն է՝ համացանցում մեծ աղմուկ է մեր քաղաքում անտուն շների գնդակահարման շուրջ: Ցանկանում եմ տեղեկացել, որ երեկվանից ակտիվ կապի մեջ եմ ոստիկանության հետ, ստացել եմ հավաստիացումներ, որ կարվի ամեն ինչ բոլոր մեղավորներին բացահայտելու համար: Ցավով տեղեկացա, որ սպանդի զոհ են դարձել նաև քաղաքապետարանի ծրագրով ստերջացված շները, որոնք բոլորովին անվնաս են և երբևէ չեն հարձակվում բնակիչների վրա: Հուսով եմ, որ կարճ ժամանակում մեղավորները կհայտնաբերվեն, և նոր դեպքերը կկանխվեն»,- գրել է նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուսաղբյուր գյուղում տներից մեկի տանիքն ամբողջությամբ այրվել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի...
Հրդեհ Արարատյան փողոցում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 2-ին, ժամը 02։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երևան-Սևան ճանապարհին բախվել են «ՎԱԶ»-ը եւ «Opel»-ը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
Հոկտեմբերի 2-ին, ժամը 01։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Գորիս-Երևան ճանապարհին «Մերսեդեսը» բախվել է բեռնատարին, ապա Volkswagen-ին. վիրավորվել են կին և 2 երեխա
Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է...
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ» եւ «Մերսեդես» մեքենաները եւ փակել ճանապարհը. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծանր է
Սեպտեմբերի 29-ին, ժամը 20։15-ին Վայոց ձորի մարզային փրկարարական...
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է. մահացածը Արցախի Մարտունի քաղաքից էր
Սեպտեմբերի 27-ին, ժամը 21.37-ին, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 66-ամյա տղամարդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ