News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սերբիայում «հեռախոսային ահաբեկչի» են ձերբակալել՝ Բելգրադ-Ֆրանկֆուրտ չվերթի Lufthansa ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ հաղորդման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

65-ամյա հանցագործը խոստովանել է, որ իրեն դուր է եկել բորտուղեկցորդուհիներից մեկը: Նա նրան ընթրիքի է հրավիրել, սակայն բորտուղեկցորդուհին մերժել է հրավերը: Տղամարդը չի հանձնվել: Դրանից հետո նա փորձել է բորտուղեկցորդուհուն գտնել հյուրանոցում, ապա զանգել է Նիկոլա Տեսլա օդանավակայան եւ հայտնել ինքնաթիռում առկա ռուբի մասին, որպեսզի աղջիկը չկարողանա թռչել այդ ինքնաթիռով: Արդյունքում չվերթը հետաձգվել է 6 ժամով, ուղեւորներին տարհանել են:

Ոստիկանության հաղորդմամբ՝ տղամարդը մեղադրվում է «խուճապ եւ անկարգություն առաջացրած» գործողությունների մեջ: Այժմ նրան կարող է մինչեւ 1 տարվա ազատազրկում կամ լուրջ դրամական տուգանք սպառնալ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ