
«Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահացած 14-ամյա երեխան երկար տարիներ ոսկրային հիվանդություն է ունեցել, չի կարողացել քայլել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ճարճակիսի համայնքապետ Թալաբանի Սադեյանը:
«Երեխան երկար տարիներ ունեցել է ոսկրային հիվանդություն, չի քայլել, փորձել են բուժել, սակայն ցավոք հիվանդությունը խորացել է: Տանը ունի իրենից մեծ մեկ քույր, հայրն ու մայրն էլ գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում»,- ասաց համայնքապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում հուլիսի 19-ին մահվան դեպք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում մահացել է 14-ամյա աղջիկ: Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: