
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուին ասել է, որ խորապես հիասթափված է Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով գործարքից, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Պետքարտուղարը խորին հիասթափություն է հայտնել Անկարայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման կապացկությամբ»,- ասվում է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի գրավոր հայտարարության մեջ:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել է ռուսական համակարգերի գնման պատճառով Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից բացառելու մասին: