News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի պաշտպանության համար նախատեսվող ծախսերը շարունակում են աճել, հաղորդում է DW-ը:

Շաբաթ՝ հուլիսի 20-ին, Բեռլինում զինվորների առաջ իր ելույթի ժամանակ նա նշել է, որ պաշտպանության նախարարությունն ունի ավելի մեծ աջակցության կարիք ունի իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար:

Կանցլերի խոսքով՝ Գերմանիայի պաշտպանության ծախսերն արդեն իսկ ավելացված են եւ առաջիկայում շարունակում են աճել: «Դա մեր պարտքն է մեր զինվորներին: Դա մեր պարտքն է ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում մեր գործընկերների առջեւ»,-ընդգծել է Անգելա Մերկելը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նոր նախարար, ՔԴՄ-ի նախագահ Անեգրետ Քրամփ Կարենբաուերը պահանջել էր ավելացնել սպառազինության ծախսերը: Նա հիշեցրել էր ՆԱՏՕ-ի նպատակը երկրի ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով, սակայն 2020 թվականի բյուջեում այդ ծախսերը նշված են 1.37 տոկոսի չափով:

Խաղաղություն եւ անվտանգություն ապահովելու շուրջ գործունեությունն արժե այդ ծախսերին Գերմանիայի կողմից, հայտարարել է Մերկելը: «Ես միանշանակ համոզված եմ, որ մենք պետք է մշտապես ապացուցենք մեր պատրաստվածությունն ու կարողությունը մեր զինված ուժերը գործադրելու առումով պաշտպանական նպատակով»,-ընդգծել է կանցլերը՝ նշելով, որ դա կարեւոր պայմաններից մեկն է երկխոսություն վարելու եւ կոնֆլիկտների քաղաքական լուծումը գտնելու համար:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի դադարում քննադատել Գերմանիայի պաշտպանական ծախսերի մակարդակը: Նրա խոսքով՝ Գերմանիան չի վճարում ՆԱՏՕ-ի առջեւ իր պարտավորությունների շրջանակներում «արդարացի բաժինը»:

Տեւական ժամանակահատվածում Թրամփը քննադատում էր նաեւ ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների ռազմական ծախսերի մակարդակը: Եւ, ինչպես հայտարարել է միության գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը, ԱՄՆ-ի նախագահի կողմից պարբերաբար ներկայացվող պահանջները տվել են անհրաժեշտ արդյունքը. ՆԱՏՕ-ի անդամ երկրների կառավարությունները որոշել էին հատկացնել պաշտպանությանն ուղղված հավելյալ 88 մլրդ եվրո մինչեւ 2020 թվականի ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ