News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցում կստուգեն 25-ամյա կնոջ առողջական վիճակը, որը Սիդնեյի իրենց տանը գլխատել էր սեփական 57-ամյա մորը դանակի մի քանի հարվածների միջոցով մանկահասակ թոռան ներկայությամբ, հաղորդում է AAP-ը:

Սեփական մոր վրա հարձակում գործած կնոջն արդեն մեղադրանք է առաջադրվել ծանր հանցագործություն կատարելու համար: Նա չի դիմել գրավի դիմաց ազատ արձակվելու համար, սակայն կասկածյալի փաստաբանը հայտնել է, որ նրա պաշտպանյալն ունի լուրջ առողջական խնդիրներ:

Մասնավորապես, կինը հայտարարել է, որ տեղի ունեցածից հետո չի կարող շարժել մատներն ու անգամ չի կարող ինքնուրույն լողանալ:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ նախքան այդ սարսափելի հանցագործությունը մոր եւ դստեր միջեւ վեճ էր տեղի ունեցել, իսկ ավելի ուշ ահազանգել էին հարեւանները:

Ենթադրվում է, որ դաժան սպանության վկան է դարձել զոհի 4-ամյա թոռը եւ կասկածյալը զարմիկը:

Երեխան ստացել է գլխի թեթեւ վնասվածքներ: Նրան տրամադրվում է բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ