News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:50-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Անդրեյ Կ.-ն, իր վարած Kia մակնիշի В 035 ТМ 123 RUS համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան ավտոճանապարհի 92 կմ հատվածում բախվել է գազատար խողովակի մետաղյա հենասյանը:

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՌԴ քաղաքացիներ, 14-ամյա Վ.Կ.-ն և 58-ամյա Ս.Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ