
Կիրակի ռուս դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Սուխումում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Դեպքի վայրում չկան շտապ օգնության մեքենաներ եւ ԱԻՆ-ի աշխատակիցներ. միմյանց բախված մեքենաները ստացել են աննշան վնասվածքներ:
Աբխազիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ մեքենան դեսպանատանը չի պատկանում, այլ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչներինն է: Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունում ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են, որ ճշտում են՝ արդյոք ավտոմեքենան իրենց է պատկանում:
Հանրապետության ՆԳՆ-ի մամուլի ծառայությունում նշել են, որ նրանք տեղեկատվություն չեն ստացել այդ ավտովթարի մասին: