News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 21-ին, շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին` այդ երկրի Ազգային տոնի առթիվ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Բելգիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու կայուն փոխգործակցությունը եւ շահագրգիռ է խորացնել եւ ընդլայնել հայ-բելգիական կառուցողական երկխոսությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով։

«2018թ. Ձեր մասնավոր այցը Հայաստան հայ ժողովուրդն ընդունեց որպես մեր ժողովուրդների եւ երկրների բարեկամության եւս մեկ դրսեւորում: Իմացեք, որ մշտապես սպասված հյուր եք մեր երկրում»,- ասվում է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ