News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 07
USD
485.18
EUR
575.37
RUB
6.62
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խնդրում է տավուշցիներին ուշադիր լինել անտառների նկատմամբ։ Նա, մասնավորապես, ասաց.

«Այսօր ամենաբովանդակալից օրերից մեկն է մեր Տավուշ աշխարհում, որովհետեւ ավանդաբար այսօր բոլոր տավուշցիները, այդ թվում՝ նրանք, որ դրսում են ապրում, վերադառնում են հայրենի բնակավայր իրենց հարազատների հետ նշելու Վարդավառը։ Ես 3 խնդրանք ունեմ՝

•             որ լավ վայելեք իրար եւ լավ քեֆ անեք,

•             որ ուշադիր լինեք հրդեհների նկատմամբ, քանի որ մեր անտառները կարող են վտանգվել դրանից,

•             խնդրում եմ ամենավերջում, որ կավարտեք ձեր խնջույքը, ուշադիր եղեք, որ նույնիսկ մեկ աղբ չմնա ձեզանից հետո անտառում։

Ես, մեր ամբողջ ժողովուրդը եւ բնությունը շնորհակալ կլինի ձեզ դրա համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել