News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հուլիսի 20-ին, ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ.Ե., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել արտաքին լուսավորման սյանը, ինչի հետեւանքով տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։

Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ իրականացրել հերթապահություն՝ մինչ Էլեկտրական ցանցի աշխատակիցների ժամանելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ