News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենզայի կենդանաբանական այգում այցելուներն այնքան են կերակրել շետլենդական պոնիին, որ կենդանին մահացել է: Հերձման ժամանակ պարզ է դարձել, որ քուռակի ստամոքսն այնքան էր լցված կերակուրով, որ այն պարզապես պայթել է ավելցուկից, հաղորդում է Life-ը:

«Կենդանաբանական այգում փակցված բազմաթիվ նախազգուշացնող պաստառների սկզբունքային անտեսումը հանգեցրել է սարսափելի հետեւանքների: Սպարտա անունով շետլենդական պոնիի հիանալի ձագը, որը լույս աշխարհ էր եկել ապրիլին, մահացել է երեկ երեկոյան աղիների ոլորման հետեւանքով»,-նշված է «Վկոնտակտե»-ի այգու պաշտոնական էջում:

Անասնաբույժերը յոթ ժամվա ընթացքում փորձում էին փրկել կենդանուն: Կենդանաբանական այգու աշխատակիցները կրկին հիշեցրել են այցելուներին, որ եթե նրանք ցանկանում են տեսնել կենդանիներին ողջ, ապա պետք չէ նրանց կերակրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ