News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կիրակի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է նոր թվիթ Դեմոկրատական կուսակցության անդամ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չորս կին կոնգրեսականներին ուղղված, որոնց նա ավելի վաղ վիրավորել էր, հաղորդում է AFP-ը:

Մասնավորապես, նա պահանջել է, որ կին քաղաքական գործիչները «ներողություն խնդրեն բոլոր այն սարսափելի բաների մասին, որոնց շուրջ նրանք խոսել են»:

«Ես չեմ հավատում, որ այդ չորս կին կոնգրեսականներն ունակ են սիրել մեր երկիրը… Նրանք պետք է ներողություն խնդրեն Ամերիկայից (եւ Իսրայելից) բոլոր այն սարսափելի (ատելությամբ լի) բաների համար, որոնց շուրջ նրանք խոսել են: Նրանք քայքայում են Դեմոկրատական կուսակցությունը, սակայն թույլ եւ անինքնավստահ մարդիկ են, որոնք երբեք չեն կարողանա ոչնչացնել մեր հզոր Ժողովրդին»,-գրել է նա թվիթերյան իր էջում:

Հիշեցնենք, որ կին քաղաքական գործիչները, ում հասցեին հնչել են ԱՄՆ-ի նախագահի կտրուկ հայտարարությունները, ունեն իսպանական, արաբական, սոմալիական եւ աֆրոամերիկյան ծագում, ընդ որում՝ նրանցից երեքը ծնվել եւ մեծացել են ԱՄՆ-ում: Խոսքը վերաբերում է Ալեքսանդրիա Օքազիո Կորտեսին, Իլհան Օմարին, Ռաշիդե Թլաիբին եւ Այանե Փրեսլիին:

Ավելի վաղ կին քաղաքական գործիչներից մեկը՝ Իլհան Օմարը, ենթարկվել էր սուր հասարակական քննադատության քաղաքական լոբիզմ ենթադրող հայտարարության համար՝ ի շահ Իսրայելի. այդ հայտարությունը ճանաչվել էր որպես հակասեմական դրսեւորում: Այդ ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կոնգրեսականը պարտավոր է առնվազն դուրս գալ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի կազմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ