News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը (ծնվել է 1939 թ.):

Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ եւ ապա պետ է աշխատել Հայաստանի Կամո քաղաքի ռադիոկայանում: 1974 – 1979 թթ. վարել է Հայաստանի ռադիոկապի եւ հեռուստատեսության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային տարիների ընթացքում պարզորոշ դարձան Ռոբերտ Ավոյանի մասնագիտական փայլուն ընդունակությունները. նրան նշանակում են Հայաստանի կապի նախարարի տեղակալ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչեւ 1988 թ.: Նույն թվականի նոյեմբերից մինչեւ 1991 թ. վերջը նա Հայաստանի կապի նախարարն էր (21.11.1988 - 05.12.1991): Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում:

Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում: Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն էր, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ եւ Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ