
Հուլիսի 20-ին մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքից մահացած Համիկ Վարդանյանը Երեւան քաղաքից է, Սարի թաղի բնակիչ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Էրեբունու զինվորականա կոմիսարիատից:
«Համիկ Վարդանյանը հունվարին էր մեկնել զինվորական ծառայության, 6 ամսվա զինծառայող էր: Համիկը տան միակ երեխան էր քույր կամ եղբար չունի»,- հայտնեցին զինկոմից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հուլիսի 20-ին, ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետում՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համիկ Եղիայի Վարդանյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելը, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: