News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժամը 18:00-ի դրությամբ Ուկրաինայի Գերագույն Ռադա են անցնում հինգ քաղաքական կուսակցություններ: Այդ մասին վկայում են Կիեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակված «Ազգային էքզիթ փոլ 2019» նախագծի արդյունքները, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Այսպես, «Ժողովրդի ծառա» կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 43.9 տոկոսը, «Կյանքի համար» ընդդիմադիր պլատֆորմի օգտին՝ 11.5 տոկոսը, «Եվրոպական սոլիդարություն» կուսակցության օգտին՝ 8.9 տոկոսը, «Բատկիվշինա» կուսակցության օգտին՝ 7.6 տոկոսը, «Գոլոս» կուսակցության օգտին՝ 6.3 տոկոսը: Մյուս կուսակցությունները հավաքել են շեմային 5 տոկոսից ցածր ձայներ: Ընտրատեղամասերից դուրս գալու պահին հարցումն անցկացրել են Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, Ալեսանդր Ռազումկովի անվան տնտեսական եւ քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնը եւ «Դեմոկրատական նախաձեռնություններ» հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ