News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական խնդիրների մոնիթորինգային կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ասլան Ռուբաեւը հայտարարել է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրմանգուլի Բերդիմուհամեդովի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Ռուբաեւի ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառմանը:

Նա բացատրել է, որ ավելի վաղ ստացված տեղեկությունները հերքվել են դրանք տարածած աղբյուրի կողմից: «Ներողություն եմ խնդրում նախագահի հարազատներից եւ մտերիմներից, ինչպես նաեւ Թուրքմենստանի բոլոր քաղաքացիներից»,-գրել է Ռուբաեւը:

Ավելի վաղ քաղաքագետը պատմել է, որ Բերդիմուհամեդովի մահվան մասին նրան հայտնել են Աշխաբադում աշխատող գործարարները: «Երբ հարցրի՝ արդյոք ճշգրիտ տեղեկատվություն է, նրանք ասացին, որ կան հատուկ ծառայություններում աշխատող ծանոթներ, վերջիններս ասել են, որ դա ճիշտ է եւ տեղի է ունեցել, երբ նախագահը արձակուրդ է գնացել»,-ասել է Ռուբաեւը:

Մոսկվայում Թուրքմենստանի դեսպանատունն անվանել է նախագահի մահվան մասին լուրը բացարձակ սուտ: Քաղաքական բնագավառում աղբյուրը հայտնել է, որ Բերդիմուհամեդովը չի ներկայանում հանրությանը, քանի որ մեկնել է վատառողջ մոր մոտ:

«(Նախագահը) չի մահացել, այլ մեկնել է Գերմանիա իր մոր մոտ, որն արդեն տասը տարի է ծանր վիճակում է եւ գամված է անկողնուն»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ