News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Հունաստանի ափերի մոտ Marella Discovery կրուիզային նավն ընդունել է 111 միգրանտների, որոնց թվում եղել են 33 անչափահասներ: Այդ մասին հայտնել է հունական ափային անվտանգությունը, հաղորդում է DW-ը:

Իտալիա ուղեւորվող փախստականներով նավը սկսել է խորտակվել նախօրեին հունական Պելոպոնես թերակղզուց դեպի արեւմուտք շուրջ 40 ծովային մղոն հեռավորության վրա: Հայտնի չէ, թե որ երկրներից էին փախստականները: Բոլոր փրկվածները ժամանել են հունական Քալամաթի քաղաքի նավահանգիստ:

Այն պահից, երբ երկրները, որոնց միջով անցնում է այսպես կոչված բալկանյան երթուղին, խստացրել էին իրենց սահմանների պահպանությունը, բազմաթիվ միգրանտներ փորձում են հասնել Հունաստանից կամ Թուրքիայից դեպի Իտալիա ծովային ճանապարհով:

Ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, «Բժիշկներ առանց սահմանների» եւ SOS Méditerranée բարեգործական կազմակերպությունները հայտարարել էին Միջերկրական ծովում փրկարարական առաքելության վերսկսման մասին: Հուլիսի վերջին այդ պարտականությունը կստանձնի Ocean Viking նավի անձնակազմը, որը կփոխարինի Aquarius նավին, որն ավելի վաղ զրկվել էր Ջիբլարթարի եւ Պանամայի դրոշի ներքո երթեւեկելու իրավունքից:

Միջերկրական ծովի կենտրոնական մասը փախստականների համար աշխարհում ամենավտանգավոր երթուղին է, նշում են «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները: 2019 թվականին այդ տարածքով տեղափոխվելիս զոհվել է առնվազն 426 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ