News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ երիտասարդ դաշնակահարուհի Լաուրա Գալստյանը Վիեննայում կայացած VIAF արվեստների միջազգային մրցույթ-փառատոնին արժանացել է 1-ին պատվավոր մրցանակի: Ավստրիական հեղինակավոր մրցույթ-փառատոնը անցնում էր ս.թ. հուլիսի 15-21-ը: Կատարողական արվեստ անվանակարգում մասնակցած մոտ 50 երաժիշտների շարքում Հայաստանը ներկայացնում էր Լաուրա Գալստյանը: 15-ամյա դաշնակահարուհին իր ծրագրում ներկայացրել է Բեթհովենի, Շոպենի, Լիստի և Ռախմանինովի ստեղծագործություններից: Միջազգային ժյուրիի կազմում էին այնպիսի երաժիշտներ և պրոֆեսորներ, ինչպիսիք են Օլեգ Պոլյանսկին (Լեհաստան), Ելենա Տոլստիխը (Ավստրիա), Պանտելեյմոն Պիստոֆիդիսը (Հունաստան), Ագնեչկա Կաբուդը (Լեհաստան), Մակոտո Նական (Ճապոնիա) և այլոք:

Լաուրա Գալստյանը անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի սանն է, սովորում է Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում: Ծնվել է 2003թ. Երևանում: Վարպետության դասեր է առել պրոֆեսորներ Յուրա Մարգուլիսից (ԱՄՆ), Գեորգ Ֆրիդրիխ Շենկից (Գերմանիա), Վոլֆրամ Շմիդտ-Լեոնարդիից (Գերմանիա), Քրիստիան Կլիբերից (Դանիա), Վլադիմիր Խարինից (Ավստրիա) և այլն:Միջազգային մրցույթների դափնեկիր է՝ այդ թվում Առնո Բաբաջանյանի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթ՝ 3-րդ մրցանակ (2015թ., Երևան), “Melos” միջազգային երաժշտական մրցույթ՝ 1-ին մրցանակ (2017թ., Հռոմ, Իտալիա), “Feurich” միջազգային մրցույթ՝ 2-րդ մրցանակ (2018թ., Վիեննա, Ավստրիա) և այլն: Ս.թ. սեպտեմբերի 15-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կկայանա Լաուրա Գալստյանի մենահամերգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ