News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վարչապետի պաշտոնում գտնվելու ռեկորդային ժամկետի առիթով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Շնորհավորում եմ Բիբի Նեթանյահուին Իսրայելի վարչապետի պաշտոնում ռեկորդային ժամկետով գտնվելու համար»,- գրել է Թրամփը Թվիթերի իր էջում։

ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ Նեթանյահուի ղեկավարության ընթացքում Իսրայելը դարձել է տեխնոլոգիական կենտրոն եւ համաշխարհային կարգի տնտեսություն։ «Ամենակարեւորն այն է, որ դուք ղեկավարում եք Իսրայելը՝ պահպանելով հավատրամությունը դեմոկրատիայի արժեքներին, ազատությանը եւ հավասար հնարավորություններին, որոնք հարգում եւ կիսում են մեր երկու երկրները»,- ասել է Թրամփը։

Շաբաթ օրը 69-ամյա Նեթանյահուն գերազանցեց հրեական պետության հիմնադիր հոր՝ Դավիթ Բեն-Գուրիոնի ռեկորդը վարչապետի պաշտոնում գտնվելու ժամկետով։ Նա Իսրայելի անփոփոխ վարչապետն է 2009 թվականի մարտի 31-ից։ Մինչ այդ գլխավորել է երկրի կառավարությունը 1966-1999-ին։ Հուլիսի 20-ի դրությամբ նա վարչապետի պաշտոնն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 4876 օր կամ ավելի քան 13 տարի։

Հաջորդ խորհրդարանական ընտրությունները երկրում նշանակված են սեպտեմբերի 17-ին։ Դրանք ժամանակակից Իսրայելի պատմության մեջ առաջին կրկնակի ընտրություններն են, ինչը պայմանավորված է նրանով, որ Նեթանյահուն չկարողացավ ձեւավորել կայուն կառավարական կոալիցիա նախորդ ընտրությունների արդյունքներով, որոնք տեղի են ունեցել ապրիլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ