News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Այսօր մեր աչքի առաջ մի տեսարան է, որը խորհրդանշում է այն սերնդափոխությունը, որ տեղի է ունենում ՀՀ-ում, Հայաստանի զինված ուժերում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ վարչական համալիրում, Ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողության ժամանակ դիմելով ներկաներին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր այս հրապարակում կանգնած են մարդիկ, որոնք գտնվում են արցախյան ազատամարի ակունքներում: Այս հրապարակում կանգնած են ավագ խմբի սպաներ, որոնք արդեն ծառայական բավական տպավորիչ ուղի ունեն եւ այդ ուղին խորհրդանշող շքանշաններ:

Այսօր այս հրապարակում կանգնած են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներ, որոնք իրենց կյանքում առաջին անգամ ստանում են սպայական կոչում: Սպայական ծառայությունը թերեւս կամային ամենաբարձր չափանիշներ պահանջող ծառայության տեսակ է, որովհետեւ պահանջում է կամք, անվերապահ եւ առանց քննարկման ի կատար ածել հրամանները, անվերապահ եւ առանց քննարկման ապահովել սեփական հրամանների ի կատար ածումը: Սա բարոյական ինտելեկտուալ հոգեբանական ահռելի ուժ պահանջող գործունեություն է:

Այսօր ձեր ներկայությունն այս հրապարակում վկայում է, որ դուք կայացրել եք որոշում, ունեք սեփական ուժերի նկատմամբ բավարար վստահություն, որ կարող եք կրել այսպիսի անկրելի թվացող բեռ:

Լինել սպա, լինել հրամանատար նշանակում է երբեմն այնպիսի գործողությունների ուղարկել սեփական ենթականերին, որտեղից վերադառնալու հավանականությունը մեծ չէ: Լինել սպա, նշանակում է ստանձնել այդպիսի հրամանների կատարումը:

Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հրամանի ձեւակերպում առանձնակի պատասխանատվություն է պահանջում ձեզնից յուրաքանչյուրից, որովհետեւ հրամանները պետք է լինեն խելամիտ, արդարացված, իրավիճակի ճշգրիտ գնահատականներից բխող եւ այնպիսին, որ ծառայեն ՀՀ զինված ուժերին, ՀՀ-ին եւ նրա ժողովրդին: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր սպայի հեղինակությունը շատ ավելի մեծ պետք է լինի, քան նրա ուսադիրների զինվորական նշանակությունը:

Ուսադիրների արժեքը մեծանում է յուրաքանչյուր սպայի նկատմամբ ենթակաների ունեցած հարգանքով: Այդ հարգանքը ձեռքբերում է, որ ձեզնից յուրաքանչյուրը վաստակելու է կամ արդեն վաստակել է իր ծառայությամբ, ուրիշների նկատմամբ իր ունեցած հարգանքով, սեփական անձի նկատմամբ ունեցած բացառիկ հարգանքով:

Այս դժվար ճանապարհն անցնելու ձեր հանձնառությունը մաղթում եմ, որ լինի առավել արդյունավետ, առավել հաղթական բոլորիս համար:

Ուզում եմ առանձնահատուկ ողջունել ձեր շարքերում կանանց  ներգրավվածությունը, որ արդեն երկար տարիներ տեղի ունի ՀՀ զինված ուժերում: Սա մեր հանրության վերափոխման կարեւորագույն ցուցիչ է, որովհետեւ կանայք Հայաստանում ունեն հսկայական ներուժ: Կանայք մեր բնակչության մեծամասնությունն են եւ մենք պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նրանք կարողանան արդյունավետ եւ արժանապատիվ ծառայություն մատուցել Հայաստանի Հանրապետությանը, Զինված ուժերում, պետական ծառայության, տնտեսության մեջ եւ ամենուր:

Ես ուզում եմ մաղթել, որ ձեր ծառայության արդյունքում հասնեք նրան, որ կրեք գեներալական ուսադիրներ: Ուզում եմ մաղթել, որ այդ պրոցեսը լինի ոչ թե կապերի, ծանոթությունների արգասիք, ես հավատացած եմ, որ դա կլինի ձեզնից յուրաքանչյուրի արժանիքի օբյեկտիվ գնահատական»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ