News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելցի զինվորականները երկուշաբթի գիշեր ձերբակալել են հետախուզվող 19 պաղեստինցու Հորդանան գետի Արեւմտյան ափի տարբեր շրջաններում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Գիշերվա ընթացքում Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորները ոստիկանության եւ սահմանապահ ոստիկանության աջակցությամբ ձերբակալել են 19 պաղեստինցու, որոնք հետախուզվում էին ահաբեկչական գործունեությանը հանցակցության, զանգվածային ահաբեկչությանը, անկարգություններին եւ բռնի գործողություններին մասնակցության համար՝ ուղղված իսրայելցի քաղաքացիական անձանց եւ զինվորների դեմ»,- ասվում է զինվորականների տարածած հայտարարությունում։

Ձերբակալվածները հարցաքննության համար տեղափոխվել են Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայություն (ՇԱԲԱԿ, հակահետախուզություն), ավելացրել են մամուլի ծառայությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ