News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ-ից առանց Brexit-ի պայմանների մասին համաձայանգրի Բրիտանիայի դուրս գալու դեպքում տնտեսական վնասի փոխհատուցման համար մի քանի միլիարդ ֆունտի չափով Իռլանդիային օգնության փաթեթ է պատրաստում: Այս մասին հայտնել է  The Times-ը՝  վկայակոչելով ԵՄ-ում աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Թերթի տվյալներով՝  ԵՄ-ում պատրաստ են «այնքան ծախսել, որքան անհրաժեշտ կլինի»  իռլանդական կառավարությանը  օգնելու համար հաղթահարել առեւտրի ոլորտի խնդիրները, որոնք կարող են առաջնալ ԵՄ-ից առանց Բրյուսելի հետ գործարքի Բրիտանիայի դուրս գալու պարագայում:

Ստույգ գումարն ընդ որում չի նշվում:

Հուլիսի 9-ին Իռլանդիայի կառավարությունը ներկայացրել է գործողությունների ծրագրի թարմացված տարբերակը, որն ուղղված է Brexit-ի տարբեր սցենարների դեպքում բացասական ազդեցության նվազեցմանը:

Փաստաթղթի ներածական մասում, մասնավորապես, նշվել է, որ, գործարքից դուրս գալը կդառնա աննախադեպ իրադարձություն Իռլանդիայի համար, ահռելի դժվարություններ կստեղծի ազգային տնտեսության համար, Իռլանդիայի հյուսիսի եւ հարավի միջեւ, ինչպես նաեւ Իռնալդիայի եւ Բրիտանիայի միջեւ առեւտրաշրջանառության խախտումներ կառաջացնի:

Նշվում է, որ առանց գործաքրի Brexit-ի առաջին տարին երկրի բյուջեին 6.5 մլրդ դոլար կարժենա:

Բրիտանիան պետք է 2019-ի մարտի 29-ին դուրս գա ԵՄ-ից, այսինքն դուրս գալու մասին գրավոր դիմում ներկայացնելուց երկու տարի անց:

Սակայն Բրտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները   երեք անգամ մերժել են Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը: Արդյունքում ԵՄ-ն համաձայնել է Brexit-ը հետաձգել  մինչեւ ապրիլ-մայիս, իսկ հետո հոկտեմբերի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել