News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ձայն» կուսակցությունը վարչապետի թեկնածու ունի՝ նրանք պատրաստ են Սվյատոսլավ Վակարչուկին պատվիրակել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Այս մասին «Սեւոդնյա» կայքին ասել է կուսակցության ընտրական շտաբի ղեկավար Յուլյա Կլիմենկոն։

Նրա խոսքով՝ կուսակցությունն արդեն պատրաստի Կոալիցիոն համաձայնագրի նախագիծ ունի, որը նրանք պատրաստ են քննարկել։

«Մեզ համար սկզբունքային է, որպեսզի այնտեղ երեւան երեք առանցքային բլոկները։ Առաջինը դեպի ԵՄ եւ ՆԱՏՕ շարժումն է։ Երկրորդը արդարադատության արագ եւ խոր բարեփոխումն է։ Եվ երրորդը տնտեսական բլոկն է՝ հավասար պայմաններ բոլորի համար։ Դա ե՛ւ սեկտորների հակամենաշնորհացումն է, ե՛ւ Պետական ֆիսկալ համակարգը՝ որպես ճնշիչ-շորթիչ մարմին, իսկ ՈւԱԾ-ն օգնում է նրան այդ հարցում, ե՛ւ մաքսատան «անցքերի» փակումը, որտեղից հոսում են մեր հարկերը»,- ամփոփել է Յուլյա Կլիմենկոն։

Նշենք, որ մինչեւ ընտրությունները ուկրաինական քաղաքական դաշտում քննարկվում էր հարցը, թե ով է զբաղեցնելու կառավարության ղեկավարի աթոռը։ Ամենաիրատեսական թեկնածուներից են համարվել «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ գործող վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը։ Բայց Ուկրաինայի նախագահը հստակ հասկացրել է, որ այդ պաշտոնում տեսնում է նոր մարդու եւ ուժեղ տնտեսագետի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ