News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի, շատ կարևոր էր, որովհետև դրա արդյունքում գրանցվեցին դրական երևույթներ: Դրանցից մեկն առաջընթացն է, վստահության ձեռքբերումը դեպի ընտրությունները:

«Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող եք հպարտանալ, որ առաջին քայլն արել եք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ԵՄ դեսպանը նկատեց, որ ՀՀ-ն քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իսկ առանց դրա հնարավոր չէ ապահովել առաջընթաց:

«Հայաստանի հաջորդ կարևոր ձեռքբերումը անպատժելիության զգացումի վերացումն է: Որոշ մարդիկ անցյալում կարծել են, որ օրենքից վեր են: Հայաստանի սովորական քաղաքացիների համար, կարծում եմ, որ կարևոր էր ձերբազատվել այս զգացումից, որ կան երկրում նման  վարկ ունեցող մարդիկ: Այժմ ժամանակն է կառուցելու նկախ,  արդար ու անբիծ դատաիրավական համակարգ»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը նշեց, որ ոչ մի կառավարություն անսխալական չէ, բայց դրանք կարելի է շտկել. «Ցանկացած կառավարություն աշխարհում երաշխավորված չէ սխալներից, բայց ամենակարեւորն այն է, որ այդ սխալները պետք է ճանաչել եւ ուղղել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ