News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո, իսկ այս տարի կհասնի 70 մլն եվրոյի: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով հարցին, թե կոնկրետ որքան է ավելացել ԵՄ աջակցությունը:

«Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո: Խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է: 2019թ.-ին աջակցության մակարդակը կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է՝ ինչու եմ նշում, որովհետև կա նաև բազմակողմանի աջակցություն, այլ տարբերակներ: Իսկ այստեղ խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է, որը 35 մլն-ից կդառնա 70 մլն: Մենք հիմա քննարկում ենք, թե որտեղ օգտագործել այս փողը: Չեմ բացահայտի, թե որ ուղղությամբ ենք շարունակելու, բայց այն կուղղվի ծրագրերի իրականացմանը»:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկում հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ. «Մենք գիտենք, թե ինչ ունենք, բայց այն ինչ տեղի կունենա 21թ.-ից հետո, կքննարկվի հիմա՝ Բրյուսելում: Եթե բարեփոխումների արագությունը պահպանվի, Բրյուսելը դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ