News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 17
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը


Սահմանին, կան որոշ հատվածներում որոշակի լարվածություններ, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»,-հավելեց Տոնոյանը:

Անդրադառնալով Նախիջեւանի ուղղությամբ հնչած կրակոցներին, պաշտպանության նախարարն ասաց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաեւ կապ է հաստատված Նախիջեւանի Հանրապետության հարեւանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»:

Նախարարը հստակեցրեց, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ