News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դրամական փոխանցումների՝ Ռուսաստանում աշխատող խոշոր համակարգերից մեկը՝ Western Union-ը, կրճատել է արտասահման փոխանցումների չափը՝ Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից եւ Վիետնամից բացի, 30 օրացուցային օրվա ընթացքում 600 հազար ռուբլու չափով, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ն իր կոնտակտ-կենտրոնում։

Սա առաջին նման սահմանափակումը չէ, որ մտցրել է համակարգը։ Ապրիլի 16-ից նորից 30 օրով 100 հազարով կրճատվել է մեկ դրամական փոխանցման գումարը, որը Ռուսաստանից ուղարկվելու է Ղազախստան, Ղրղզստան, Չինաստան եւ Վիետնամ։ Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր ընկերության աշխատակիցը, այդ միջոցներն ուղղվել են դրամական միջոցների՝ հակաիրավական նպատակներով օգտագործման ռիսկերը նվազագույնի հասցնելուն։

«Մնացած մյուս բոլոր երկրներում 30 օրվա ընթացքում գործում է 600 հազար ռուբլու սահմանափակում։ Սահմանափակումը մտցվում է այսօրվանից»,- երկուշաբթի ասել է Western Union-ի կոնտակտ-կենտրոնի աշխատակիցը։

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2018-ին ֆիզիկական անձինք Ռուսաստանից արտասահման ուղարկել են 47,84 մլրդ դոլար. դա մոտ 9 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։ Միեւնույն ժամանակ, Ռուսաստանից հեռավոր արտասահմանի երկրներ փոխանցվել է 34,56 մլրդ դոլար, ԱՊՀ երկրներ՝ 13,28 մլրդ դոլար։ Մեկ փոխանցման միջին գումարը հեռավոր արտասահմանի երկրներ կազմել է 177 դոլար, իսկ ԱՊՀ երկրներ՝ 241 դոլար։

Երկրների վիճակագրությունը Ռուսաստանից կատարվող փոխանցումների մասով անցած տարվա արդյունքներով հետեւյալն է. առաջատարների եռյակում են՝ Շվեյցարիա (9,2 մլրդ դոլար), ԱՄՆ (2,7 մլրդ դոլար), Մեծ Բրիտանիա (2,5 մլրդ դոլար)։ Ռուսաստանից Չինաստան փոխանցվել է 942 մլրդ դոլար։ ԱՊՀ երկրներից ամենից շատ փոխանցում կատարվել է Ուզբեկստան (4,1 մլրդ դոլար)։ Ուկրաինա փոխանցվել է 498 մլնն դոլար՝ շատ ավելի քիչ, քան 2017-ին (750 մլն դոլար)։

Հօգուտ ֆիզիկական անձանց Ռուսաստանում անցած տարի փոխանցվել է 22,45 մլրդ դոլար՝ 8 տոկոսով ավելի, քան 2017-ին։ Հեռավոր արտասահմանի երկրներից փոխանցվել է 18,85 մլրդ դոլար, ԱՊՀ-ից՝ 3,6 մլրդ դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ