News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանություններն բլոգեր Ալեքսանդր Լապշինի հայցով իրենց առարկություններն են ներկայացրել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 7-ին Ալեքսանդր Լապշինը հայց էր ներկայացրել Ստրասբուրգում Եվրոպական դատարան Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ նրանց մեղադրելով Բաքվի բանտում 2017 թվականի սեպտեմբերի 11-ի գիշերը մահափորձ կատարելու մեջ: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին Եվրոպական դատարանը որոշում էր կայացրել, որ ապացույցները բավարար են Ադրբեջանի դեմ գործ հարուցելու համար: Լապշինի փաստաբանները ներկայացրել էին Իսրայելից, Ռուսաստանից եւ Նիդերլանդներից միանգամից երեք անկախ դատաբժշկական փորձաքննություններ, որոնք հաստատել էին, որ դա սպանության նպատակով հարձակում էր:

Ալեքանդր Լապշինը NEWS.am-ին հայտնեց, որ այժմ սկսվել է գործընթաց, որը կոչվում է փոխանցում: Դատարանը փաստաթղթերը ուղարկել է Բաքու  եւ նրանք պետք է ներկայացնեն իրենց առարկությունները:

«2019 թվականի հուլիսի 3-ին Ադրբեջանը ներկայացրեց իր առարկությունները: Նրանք շարունակում են պնդել, որ ես ինքս եմ փորձել կախվել եւ ոչ ոք չի փորձել ինձ սպանել:

Ընդ որում նրանք կցում են փաստաթղթեր, որոնք հարձակման մասին իմ վարկածը հաստատում են: Օրինակ՝ նրանք կցում են ինչ-որ գոտու նկարներ, որով ես կախվել եմ. սակայն բանտերում չկան նման գոտիներ, դա արգելված է ըստ կանոնների:

Նրանք նաեւ ցույց են տալիս մեխ, որով իբրեւ թե ես կախվել եմ, սակայն բանտերում մեխեր էլ չկան: Հենց այն  պատճառով, որ կալանավորները չսպանեն միմյանց կամ իրենց: Այսինքն կատարյալ անհեթեթություն եւ կեղծիք: Ադրբեջանի իշխանությունները նաեւ պնդում են, որ ես նամակ եմ գրել Իլհամ Ալիեւին  2017 թվականի սեպտեմբերի 11-ի համաներման համար շնորհակալությունով: Եվ կցում են այդ նամակը: Դա իհարկե կեղծիք է, որը գրված է ռուսերեն վատ իմացող մարդու կողմից եւ այն օրը, երբ ես,  ըստ Ադրբեջանի կլողմից ներկայացված փաստաթղթերի, Բաքվի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում կոմայում է գտնվում: Այսինքն՝ ես ոչինչ չէի կարող գրել, եթե անգամ շատ ցանկանայի:

Նաեւ Ադրբեջանիր իշխանությունները փաստաթղթում բացատրում են, թե ինչու բանտում ինձ վրա հարձակման վերաբերյալ  ժամանակին հետաքննություն չեն անցկացրել: Նրանք դա բացատրում են նրանով, որ չեն ստացել այդ հետաքննությունն անցկացելու պահանջով իմ նամակը: Թողնենք այն փաստը, որ մահափորձի հետ կապված միջադեպերը հետաքննվում են առանց տուժողի որեւէ խնդրանքի: Արդյունում նրանք հետաքննության բացակայությունը բացատրել են  ... փոստատարի հիվանդությամբ: Եվ այդպես գրել են Եվրոպական դատարանի համար իրենց առարկություններում: Իբրեւ թե նա հիվանդացել է եւ դրա համար նամակը չի հասցրել գլխավոր դատախազություն: Եվ նրանք իսկապես կարծում են, որ այդ զառանցանքը համոզիչ է հնչում», - նշեց Լապշինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ