News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 22
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Եվրոպական տեսակետից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվող քրեական վարույթն այլևս ավարտված է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։ Ըստ  նրա՝ այս գործի յուրահատկությունը նրանում է, որ քաղաքական գործընթաց է․

«Մեկ տարվա ընթացքում այս գործով շատ ոտնձգություններ են եղել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ՝ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից, սակայն դրա գագաթնակետն այն էր, երբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն առանց պաշտպանական կողմին լսելու հեռացավ որոշում կայացնելու։ Նույնիսկ դիկտատուրայում նման բան գոյություն չունի»,–ասաց նա։

Ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ Քոչարյանի այս մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ են արձանագրել։

Ըստ նրա, առաջինը Քոչարյանի կալանավորումն էր՝ ելնելով հեռախոսային խոսակցություններից։

«Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի դատավորը, թե ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,-ասաց նա: Սևակ Թորոսյանը նշեց, որ երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր և չորրորդը, որը նա բնորոշեց որպես զառանցանքի հասնող փուլ, դա վարույթ սկսելն էր այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին։ Բայց այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ և այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար՝ նվազագույնը պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»,-ասաց նա։

Սևակ Թորոսյանը կարծիքով՝ առաջիկայում պայքար կսկսեն անկախ դատավորները. «Փորձ է արվել վախեցնել դատավորներին, և կտեսնենք անկախ, խիզախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին: Կա՛մ այդ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կա՛մ ես որևէ ապագա չեմ տեսնում»,- ասաց նա։

Փաստաբանը հույս հայտնեց, որ այս գործով ՍԴ-ն կընդունի որոշում, որը վերջ կտա «կատակերգությանը».

«Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի Եվրոպական դատարան և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան, ձեզ՝ լրագրողներիդ, փաստաբաններին, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են։ Քրեական հանցագործությունը պետք է հստակ, որոշակի բանաձևվվի, բայց այս գործում ոչինչ որոշակի չէ։ Ես Ֆրանսիայում բազմաթիվ պրոֆեսիոնալներ մասնագետների հետ եմ խորհդրակցել, նրանք մինչ այսօր չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, այս հոդվածի ռիսկը այն է, որ սուբյեկտիվ է, կամայականության հիմք է տալիս», - հայտարարեց նա։

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանի իրավախորհրդատուները այդքան բան չեն հասկանում, Թորոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նրա շուրջը կան շատ լավ իրավաբաններ, գուցե վախենում են, ես այդ հարցի բացատրությունը չունեմ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները և դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովը պատրաստ է խորհրդատվական կարծիք տրամադրել Քոչարյանի գործով. ՍԴ նախագահը գրություն է ստացել
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները նամակ փոխանցեցին Իտալիայի դեսպանատանը
«Սա բողքի ակցիա չէ, մենք պարզապես փորձում ենք ԵՄ երկրների դեսպաններին այս նամակները հանձնելով՝ հասկանալ նրանց դիրքորոշումը եւ տեսակետը»...
Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները Ֆրանսիայի դեսպանատան առաջ բողոքի ակցիա անցկացրեցին
Քոչարյանի կողմնակիցները սպասում են եվրոպական կառույցներից համապատասխան գնահատականին, այդ թվում դատական համակարգի վրա ճնշման մասով...
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հանդես է եկել հայտարարությամբ
Ահա թե ինչպիսի դատական «բարեփոխումներով» են զբաղված բարձրագույն դատական իշխանությունները․․․․
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին
Վերաքննիչի որոշումից երկու ամիս անց գործը մակագրվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր...
Դատավարական նման իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի. փաստաբան
Ըստ փաստաբանի` եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ…