News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ երկրի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը սեպտեմբերին կարող են փոփոխություններ կատարել կառավարության կազմում: Այս մասին հաղորդում է Le Parisien թերթը, վկայակոչելով պետությունների եւ կառավարության ղեկավարի խորհրդականների տեղեկություններին՝ առանց նշելու նրանց ազգանունները, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

«Եվ նախագահը եւ վարչապետը լիարժեք հաշիվ են տալիս այն հարցում, որ հարկավոր է փոփոխություններ կատարել կառավարությունում: Սա պարտադիր պայման է, որպեսզի նոր էներգիա տան բարեփոխումների իրականացման գործընթացին», -հրատարակությանն ասել է Ելիսեյան պալատի խորհրդականներից մեկը:

 Մատիոնյան պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ վարչապետը, ոգեւորված լինելով  հունիսի 12-ի կառավարության կուրսի մասին իր խոսքի հաջողությունից, ակտիվորեն աշխատում է իր մտերիմ շրջապատի հետ  կլառավարության կազմի փոփոխության հարցի ուղղությամբ»:

«Նա մտադիր է, այդպիսով կառավարությանը նոր ուժեր հաղորդելով, ակտիվացնել նրա գործողությունները եւ հաջողության հասնել մի շարք ուղղություններով», - ասել է աղբյուրը:

Մասնավորապես, խոսքը կենսաթոշակային բարեփոխման մասին է, որի իրականացումը բախվում է բնակչության եւ արհմիությունների բողոքների հետ:

Չի բացառվում է, որ այդ հարցը կհանվի սոցիալական գործերի եւ առողջապահության նախարար Անյես Բյուզենի պարտականությունների շրջանակից եւ կփոխանցվել հատուկ ստեղծվող նախարարություն, որը կգլխավորի Ժան Պոլ Դելվուան, որը ներկայումս կենսաթոշակային համակարգի բարեփոխման գերագույն հանձնակատար է: Հնարավոր է կստեղծվի Սոցիալական գործերի խոշորացված նախարարություն, որը միաժամանակ կգլխավորեն այդ երկու նախարարները:

Le Parisien-ի տեղեկություններով նաեւ կարող են ստեղծվել Տուրիզմի, արտաքին առեւտրի եւ արդյունաբ երության առանձին նախարարություններ:

«Դա կապված է  այդ ուղղություններով մի շարք թերությունների հետ», - նշում է հրատարակությունը:

Բնապահպանություն եւ անդրծովյան տարածքներ

Ըստ կարգավիճակի կառավարությունում երկրորդ մարդը, ԱԺ նախկին խոսնակ, բնապահպանության անցման նախարար Ֆրանսուա դե Ռյուժին ստիպված էր անցյալ շաբաթ հեռանալ իր պաշտոնից այն բանից հետո, երբ Mediapart հրատարակությունը նրան մեղադրել էր պետական միջոցների  ոչ նպատակային ծախսերի մեջ:

 Նրա փոխարեն նշանակվել է Տրանսպորտի գործերով ներկայիս նախարար Էլիզաբեթ Բորնը, որը պահպանել է նաեւ իր նախկին պաշտոնը:

Այժմ, հրատարակության տվյալներով, բնապահպանության նախարար կարող է նշանակվել հասարակական գործիչ, մաթեմատիկոս Սեդրիկ Վիլանին:

Ավելի վաղ չէր բացառվել, որ այդ պաշտոնը կհանձնարարվի «կանաչների» ներկայացուցչին, ներկայում նախագահի «Առաջ, հանրապետություն» կուսակցության մեջ մտնող Պասկալ Կոնֆենին։ Բայց Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո այդ եվրապատգամավորը նշանակվեց էկոլոգիայի գծով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար։
Le Parisien-ը, դիտարկելով հնարավոր փոփոխությունները, տեղեկացնում է նաեւ նախագահ Մակրոնի եւ անդրծովային տարածքների նախարար Անիկ Ժիրարդենի միջեւ հարաբերությունների կտրուկ վատթարացման մասին։ Թերթի տվյալներով, անցած շաբաթ նախարարների խորհրդի նիստում Մակրոնը խիստ դժգոհություն է հայտնել Ֆրանսիայի անդրծովային տիրույթների վիճակի մասին նրա զեկույցից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ