News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք կցանկանայինք, որ զինվորական գործ ընտրողների թիվն ավելի շատ լիներ, բայց մենք ունենք նաեւ ընդունելության ժամանակ որոշ խնդիրներ. դա միայն Հայաստանի խնդիրը չէ, զինվորական գործն աշխարհում ոչ այդքան պոպուլյար է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով, հետաքրքրությունը դեպի զինվորական գործը որոշակի նվազել է, բայց հիմա աճ է արձանագրվում. «Որոշակի փոփոխություն է իրականացվում, շատ հետաքրքիր է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում, ՊՆ-ի պատվերով տեղեր են հատկացվում տարկետման իրավունքով, եւ ապագայում այդ խնդիրը չենք ունենալու: Մենք ունենալու ենք կիրթ, ինտելեկտուալ բարձր կարողություններով, ֆիզիկապես պատրաստ, երկրորդ՝ զինվորականի մասնագիտությունը ստանում են մեզ հետ: Երկու տարի երեք ամիս ծառայում են, հետո կորոշեն: մենք հուսով ենք, որ 10 տոկոսը կմնա մեր շարքերում»,-ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ Տավուշի մարզպետը օրերս անտառ հատողների մասին խոսելիս, հայտարարել էր, որ մարզում պայմանագրային զինծառայողների կարիք ունեն եւ մարդիկ չեն ցանկանում դրանով զբաղվել, նախընտրում են անտառ կտրել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Առկա են թափուր հաստիքներ, որ կարելի է անտառը չհատել, գալ հայրենիքին ծառայել: Բայց կան նաեւ քննության մեջ նաեւ որոշ տարբերակներ, որ եւ ծառայության մեջ են, եւ անտառ են հատում: Դա կչեզոքացվի»:

Տպել
Ամենաշատ