News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար ՄԻԵԴ–ին դիմելը տրամաբանված քայլ է։ Նման կարծիք այսօր՝ հուլիսի 22–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սեւակ Թորոսյանը։

«Դա նշանակում է, որ այդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանը  չի կարողանում ինքնուրույն կարծիք հայտնել, քանի որ չունի այդ կարծիքը, դրա համար դիմել է ՄԻԵԴ–ին՝  ցույց տալու համար, թե որքանով է տվյալ հարցը բարդ»,–ասաց նա։

Հարցին, թե Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, թե ԵՄ-ն պատրաստ է չափելի ֆինանսական օգնություն տրամադրել դատաիրավականբարեփոխումների գործընթացին, արդյոք կարող է ինչ–որ կերպ ազդել Վենետիկի հանձնաժողովի եւ ՄԻԵԴ–ի կողմից Քոչարյանի գործով տրամադրվելիք խորհրդատվական կարծիքի ելքի վրա, Թորոսյանը պատասխանեց.

«Ոչ, չի կարող, դրանք տարբեր ընթացակարգեր են եւ տարբեր պրոցեսներ»։

Հիշեցնենք, որ հուլիսի 8–ին Սահմանադրական դատարանը որոշել էր կասեցնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ դիմել ՄԻԵԴ ու վենետիկի հանձնաժողով խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ